Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

Լրջագույն համահայկական խնդիր. ինչ անել այդ հայերի հետ

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթի արձագանքները առավելապես կենտրոնացած էին ներքին ու արտաքին քաղաքական ասպեկտների վրա, և դրանցից որոշակի դուրս մնաց շոշափված ոչ պակաս, իսկ գուցե և գերկարևոր մի թեմա՝ Սփյուռքից «արտագաղթի» թեման: Ավելին, թեման, թերևս, առավել քաղաքական, ամենաքաղաքական է, հաշվի առնելով դրանում առկա շերտերն ու ասպեկտները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացի Հայաստան հայրենադարձությունից, պետք է խորհել նաև Սփյուռքում առկա մի խնդրի շուրջ, երբ արմատով հայերը դադարում են հետաքրքրվել իրենց արմատով ու ինքնությամբ, կտրվելով հայկականությունից օրեցօր, շերտ առ շերտ:

Ընդ որում, այդ խնդիրն ունի նաև այլ ասպեկտներ, այսպես ասած՝ ոչ առաքելական հայերի, այդ թվում՝ ընդհուպ ոչ քրիստոնյա հայերի խնդիրը: Հայաստանը, հայկական պետականությունն ու համահայկական օրակարգը պետք է ներառեն այդ ասպեկտը՝ համազգային խնդիրների և լուծումների շարք, թե՞ հրաժարվեն դրանից: Դա լրջագույն հարցերից մեկն է, որ հայ ժողովուրդը և հայկական պետականությունը պետք է դնի իր առաջ: Որովհետև դնելու պարագայում առաջանում է արժեհամակարգային առանցքի վերափոխման խնդիր, վերադասավորման, վերակառուցման խնդիր: Դա էլ իր հետ հասկանալիորեն բերելու է արդեն ներքին խմբային շահերի բախում, որովհետև ստատուս-քվոյի յուրաքանչյուր փոփոխություն կամ դրա հեռանկար առաջացնում է տվյալ ստատուս-քվոյում հարմարված խմբերի ու համակարգերի սուր դիմադրություն, ինչը, որպես կանոն, ուղեկցվում է այսպես ասած՝ ազգային դիմագծի, արժեքների, քրիստոնեական ինքնության և այլնի կորստի, խեղման «դավադրությունների» մասին աղմուկով:

Մինչդեռ, աներկբա է, որ այսպես ասած՝ ոչ քրիստոնեական, ոչ առաքելական հայկական ներուժը ոչ միայն քիչ չէ, այլ առանձնահատուկ կարևոր մի շերտ է հայկական պետականության խնդիրների և մարտահրավերների սպասարկման տեսանկյունից, որը համահայկականության տիրույթից դուրս թողնելը մեզ համար կարող է լինել ոչ միայն ճոխություն, այլ նաև վտանգավոր ճոխություն: Ի վերջո, պետք է արձանագրել նաև այն, որ համահայկականության, այսպես ասած, «ունիվերսալ» առանցքը ամենևին չի նշանակում ավտոմատ հակադրություն այն արժեհամակարգային սյուներին, այդ թվում՝ քրիստոնեական ինքնության, որ մինչ այժմ կազմել են հայ ժողովրդի, այսպես ասած, հավաքական նկարագիրն ու հոգեբանությունը: Ի վերջո, հաջողության են հասնում ազգերը, որոնք գտնում են ռեսուրսների համախմբման փոխլրացնող բանաձևերը: Իսկ դրանք հնարավոր են, որովհետև հենց այդ հնարավորն է ընկած նաև հաջողության հասած ազգերի ու պետությունների «կենսագրականի» հիմքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում