Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ջուղայում Ադրբեջանը իրականացրեց հայկական մշակութային ցեղասպանություն

Նյու Յորքում լույս տեսնող Hyperallergic մշակութային ամսագրում վերջերս տպագրվել էր ԱՄՆ-ում բնակվող հայազգի քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի և արմատներով հրեա Սարա Փիքմանի կողմից գրված «Ռեժիմը թաքցնում է հայկական մշակույթի բնաջնջումը» ծավալուն փաստավերլուծական, հետաքննական, աշխատությունը: Այս մանրակրկիտ աշխատությունն ընդգրկում է ադրբեջանական վանդալիզմի մինչ այժմ չհրապարակված փաստեր՝ ներառյալ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2005թ. դեկտեմբերի 6-ին ընդունված հրամանագիրը, որը, ըստ էության, Ջուղայի և մյուս հայկական բեկորների ոչնչացման վերաբերյալ կարգադրում էր:

Բրիտանական The Guardian պարբերականը նույնպես անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող մշակութային եղեռնին:

«Ջուղան վերջին հուշակոթողն էր, որ ավերվեց… Ջուղայում Ադրբեջանը իրականացրեց հայկական մշակութային ցեղասպանություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում այս մասին ասաց Սիմոն Մաղաքյանը, ով գործնական այցով Հայաստանում է:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշում կայացրել հետաքրքրվել այս խնդրով, Սիմոն Մաղաքյանը նշեց. «Երբ ես փոքր էի, հայրս պատմում էր, թե ինչպես է Խորհրդային Միության տարիներին գնացել Ջուղայի գերեզմանոց, որտեղ մուտք ունեին միայն մասնագետները, բայց նա կարողացել է գնալ: Եվ պատմում էր, թե ինչ չնաշխարհիկ տեղ է եղել: Եվ երբ որ ես լսեցի, որ այն բնաջնջվում է, և աշխարհը թքած ունի դրա վրա, ու Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ամենաբարձր ատյաններում այդ հարցը բարձրացնել, որոշեցի այդ բեռն իմ ուսերին վերցնել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ զբաղվել է հայկական պատմական ժառանգության համակարգված բնաջնջմամբ: «Մեր ժամանակների ամենամեծ մշակութային ցեղասպանությունը տեղի է ունեցել Նախիջևանի տարածքում՝ 1997 և 2006 թվականների ընթացքում՝ իրագործված Ադրբեջանի ղեկավարության կողմից»: Քաղաքագետի խոսքով՝ բոլոր միջոցները պետք է ձեռնարկել, որպեսզի պահպանվի հայկական մշակութային ժառանգությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում