Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, մեզ հետ զրույցում խոսելով Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու հավանականության մասին, նշեց, որ չի ցանկանում մտածել, որ փոփոխություններ կլինեն:
«Որքան հասկանում եմ, ինչքան էլ որ կախվածություն լինի մեծ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, ՀՀ -ն իր գիծը ունի: Այդ գիծը, ըստ էության, ոչ միայն մոնիտորինգի է ենթարկվում ՌԴ կողմից, այլև Եվրոպայի, Միացյալ Նահանգների: Ես կարծում եմ՝ ինչ մենք որդեգրած ունենք, ամենայն հավանականությամբ այդ գծով էլ կշարունակենք: Որպես մարդ միգուցե սուբյեկտիվ է, բայց մտածել եմ, որ թե՛ անվտանգության առումով, ինչու չէ՝ ուզեք, թե ոչ, թե՛ զարգացման և ռեսուրսների հայթայթման առումով միշտ ավելի գերակա Ռուսաստանին եմ համարել՝ այլ երկրների հետ համեմատած»:








































