Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրում հրդեհ է բռնկվել՝ հայտնում է RT- ն:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ առանձնատանը գտնվում է հատուկ նշանակության ջոկատը՝ ձերբակալված Աթամբաևի հետ:
Նշվում է, որ Ղրղզստանի նախկին նախագահի նստավայրում կրակոցները չեն դադարում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Կոյ-Տաշում հատուկ նշանակության ջոկատները հարձակում էին իրականացրել Աթամբաևի նստավայրի վրա:
Որոշ ժամանակ անց տեղեկություն հայտնվեց, որ Աթամբաևը ձերբակալված է: Սակայն ավելի ուշ Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորը հերքեց լուրը:
Ներկայում նրա կողմնակիցները հավաքվում են Աթամբաևի տան մոտ: Մարդիկ բարիկադներ են կառուցում և փորձում են գրավել այն նստավայրը, որում, ենթադրաբար, գտնվում է ձերբակալված Աթամբաևը:
Հավելենք, որ հունիսին Աթամբաևը զրկվեց Ղրղզստանի նախկին նախագահի կարգավիճակից: