Թուրքիայի Հանրապետության 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջին անձնական օգտագործման ավտոմեքենան Թուրքիայի Նիղդե նահանգում վաճառքի է հանվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ 1969 թվականի ավտոմեքենայի բոլոր մասերը հենց բնօրինակներն են: Այն վաճառվում է 110 հազար թուրքական լիրայով:









































