Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Անկումների սարսափից. Նիկոլ Փաշինյանը կարող է վճարել իշխանությամբ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման ռազմավարական զարգացման նպատակները՝ 5 միլիոն բնակչություն 2050 թվականին, ՀՆԱ-ի տասնհինգապատկում, 1.5 միլիոն աշխատատեղեր, առողջապահության ֆինանսավորման 20-ապատկում, 10 միլիարդ արժեք ունեցող 5 տեխնոլոգիական ընկերություններ, հայկական բանակի ներառում աշխարհի 20 ամենամարտունակ բանակների շարքում և այլն։

Ասել, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նպատակադրումները հավակնոտ են, նշանակում է ոչինչ չասել։ Դրանք չափազանց կտրված են մեր այսօրվա իրականությունից և գոնե առաջին հայացքից թվում են անիրականանալի։ Դրանով հանդերձ՝ պետք է դրական համարել իշխանության կողմից նման ռազմավարական նպատակների ներկայացումը, քանի որ դրանք գոնե ցանկությունների մակարդակում ցույց են տալիս, թե դեպի ուր է գնում պետությունը։

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը այս նպատակադրումների համար ենթարկվելու է անխնա քննադատության, հեգնանքի, ծաղրի։ Նրա ընդդիմախոսները առիթը բաց չեն թողնելու ներկայացնելու համար, որ Հայաստանի վարչապետը կտրված է իրականությունից և զբաղվում է պոպուլիզմով։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այդ նպատակադրումներն ինքը մեջբերում է աշխատանքային ինչ-որ փաստաթղթղից։ Դրանից կարելի է ենթադրել, որ ներկայացված նպատակադրումները ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ պահի ազդեցության տակ գրված ցանկություններ էին, այլ ռազմավարական ինչ-որ փաստաթղթի բաղադրիչներ։ Եթե դա այդպես է, ապա առաջիկայում իշխանությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել գործողությունների այն ծրագիրը, այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում է հասնել հայտարարված նպատակներին։ Հակառակ դեպքում դրանք կդառնան ոչ միայն Նիկոլ Փաշինյանին քննադատելու առիթ, այլ կառաջացնեն հանրային մեծ հիասթափություն, ինչը վտանգավոր կարող է լինել ոչ միայն իշխանությունների վարկանիշի առումով, այլ պետության համար ընդհանուր առմամբ։ Այդ իմաստով, ներկայացնելով նման ռազմավարական նպատակադրումներ, Նիկոլ Փաշինյանն ըստ էության մեծ բեռի տակ է դնում իրեն ու իր իշխանությանը, քանի որ այդ նպատակարդումների իրականացման տեսնալիությունը կարող է դառնալ նաև ընտրություններում հասարակության վերաբերմունքի պատճառ։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանում է այնքան բարձր նշաձողեր, որոնց չհասնելու կամ անկումների պարագայում կարող է վճարել սեփական իշխանությամբ։

Ընհանրապես ռազմավարականությունը, գաղափարախոսականությունը Հայաստանի գործող իշխանության ամենաթույլ, ամենախոցելի կողմերն են։ Դեռևս հեղափոխական հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բոլոր տեսակի «իզմերը» մերժելու մասին, գալով իշխանության՝ վերահաստատեց այդ հայտարարությունը՝ արձանագրելով, որ իր իշխանությունը որևէ «իզմի» չի դավանում։ Այն ժամանակ դրանք թվում էին սոսկ հանրահավաքային հայտարարություններ, բայց ժամանակը ցույց տվեց, որ «իզմերի» չդավանող իշխանությունը ունակ չէ ներկայացնելու երկրի զարգացման ռազմավարություն, ծրագիր, հայեցակարգ։

Անցած մեկուկես տարիներին գործող իշխանության կողմից ներկայացված ըստ էության միակ ռազմավարական փաստաթուղթը կառավարության ծրագիրն է, որը որևէ քննադատության չի դիմանում. այն առանց չափելի ցուցանիշների, առանց առարկայական թիրախների ու քայլերի մի փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի կարող սպասարկել իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությունը։ Այդ իմաստով առնվազն տարակուսելի է, թե ինչպես է կառավարության այդ ծրագիրը մշակած թիմը կարողանալու կազմել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նպատակադրումները սպասարկող ռազմավարություններ ու ծրագրեր։

Այստեղ բախվում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության մյուս խոցելի կետին՝ կադրային քաղաքականությանը։ Հատկապես տնտեսական բլոկի գերատեսչությունները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ղեկավարում են նախկին իշխանության ժամանակներում երկրորդական, երրորդական էշելոնի կադրերը։ Հիմնականում կատարողական աշխատանքի սովոր այդ պաշտոնյաները ներկայումս զբաղեցնում են պաշտոններ, որոնք պահանջում են ստեղծարարություն, ինտելեկտուալ ճկունություն, լայնախոհություն և այլն։ Եվ ուրեմն, ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ո՞ւմ միջոցով է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում իր հռչակած նպատակադրումների իրականացումը։ Նրա ներկայիս թիմը նման նշաձողի խնդիրներ լուծելու կարողություն չունի։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը իր հռչակած նպատակների իրագործումը տեսնում է ներկայիս թիմի միջոցով, ապա նա մեծ հավանականությամբ կարող է հայտնվել սեփական հայտարարությունների ծուղակում։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարական նպատակները կարող են իրագործվել միայն երկրում արմատական, ինստիտուցիոնալ փոփոխությունների դեպքում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին պետական կառավարման համակարգի վերափոխմանը, քանի որ այն համակարգով, որը քսան և ավելի տարի շարունակ սպասարկել է քրեաօլիգարխիային, հնարավոր չէ իրագործել միանգամայն այլ որակներ պահանջող նպատակադրումներ։ Մինչդեռ գործող իշխանությունը ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, անգամ ուղերձ չի հղվում, որ այդպիսի փոփոխություններ հնարավոր են ապագայում։

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի ելույթում ներկայացված ապագայի Հայաստանը կարող է իրականություն դառնալ միայն աշխարհի հետ հարաբերությունների որակը փոխելով, աշխարհի մասը դառնալով ու զարգացած աշխարհին ինտեգրվելով։ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը, միայն դեպի Ռուսաստան ուղղված արտաքին քաղաքականությունը չի կարող սպասարկել այն նպատակները, որոնք Ստեփանակերտում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը։

Եվ ուրեմն, առանց արտաքին քաղաքականության վերափոխման՝ հնարավոր չէ նաև ունենալ 5 միլիոնանոց Հայաստան կամ բանակ, որը կդասվի աշխարհի ամենամարտունակ 20 բանակների շարքում։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նպատակադրումները անհրաժեշտաբար պետք է դառնան հանրային-քաղաքական դիսկուրսի մաս։ Դրանց շուրջ պետք է ծավալվեն գիտական, մասնագիտական, փորձագիտական քննարկումներ, դրանց վերաբերյալ պետք է լինի քաղաքական բանավեճը։ Իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի քաղաքական օրակարգը անցյալի հետ դիմակայության ռեժիմից հանելու դեպքում։ Քանի դեռ այն լցված է անցյալով, հնարավոր չէ խոսել ապագայի մասին։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում