Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

Միացում. Նիկոլ Փաշինյանի մեծ պատասխանատվությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում հռչակեց հայկական պետականության առաջիկա երեսուն տարիների նպատակները: Ինքնին փաստը, որ Հայաստանի իշխանությունը մտածում է ժամանակային և տարածական մեծ մասշտաբներով, անկասկած ողջունելի է և նաև անհրաժեշտ: 30 տարի առաջ մտորելը ժամանակակից աշխարհում շատ պետությունների համար նույնիսկ սովորական չափելիության տիրույթում է: Մյուս կողմից, այսօր հնչղ այն նպատակները, որ ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը, թվում են ոչ միայն ժամանակային առումով հեռու, այլ ծավալային առումով անհասանելի:

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակն է մինչև 2050 թվականն ունենալ առնվազն 5 միլիոն բնակչություն, ունենալ ՀՆԱ 15-ապատիկ աճ, ունենալ աշխատավարձերի յոթնապատկում, հայկական բանակը իր ռազմա-տեխնիկական հատկանիշներով հասցնել առնվազն 20 լավագույնների շարք, ունենալ 1,5 միլիոն աշխատատեղ, 10 միլիարդ արժողությամբ առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն: Երկրում, որտեղ այժմ կա աղքատության երևի թե մոտ 50 տոկոս, երբ կա տնտեսության բավական համեստ պատկեր, երբ կա արտագաղթ և չկա ներգաղթ, երբ կան սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ, գործազրկություն, և այլն, այդ հեռավոր ու մեգանպատակները թվում են անգամ ծիծաղելի:

Մյուս կողմից սակայն, ի՞նչ է փոխվելու, եթե նպատակները դառնան ավելի համեստ: Եթե խորամուխ լինենք այդ հարցում, ապա կարձանագրենք, որ գործնականում չի փոխվելու ոչինչ: Ավելին, ավելի համեստ նպատակը կենթադրի կառավարության ավելի համեստ պատասխանատվություն դրա ճանապարհին: Մյուս կողմից էլ, որքան հեռու են նպատակները, այդքան ավելի մեծ է դրանց քարոզչական էֆեկտը, իսկ փոխարենը հեռու է դրա համար պատասխանատվությունը: Ով գիտե, ինչ կլինի 30 տարի անց մի աշխարհում, որտղ ներկայումս շատ դժվար է կանխագուշակել, թե երեք տարի անց ինչ կարող է լինել: Հետևաբար, մեգանախագծերի, մեգանպատակների և մեգամտածողության թերևս անհրաժեշտ ներշնչանքի և պատասխանատվության նշաձողերի սահմանմանը զուգահեռ, Հայաստանի կառավարությանն այդ ամենը հանրային հոգեբանությանն ավելի ներդաշնակ հաղորդակցելու, ըստ այդմ հանրային ավելի գործուն աջակցություն ստանալու համար պետք է մեգանպատակները բաղադրի առավել լոկալ տարածական նպատակներով ու նշաձողերով, կամ այլ կերպ ասած՝ ճանապարհային թեկուզ մոտավոր քարտեզով: Ինչ խոսք, անհեթեթ է պատկերացնել, որ մանրակրկիտ սահմանվում են դեպի 2050-ի նպատակները տանող քայլերը: Ի վերջո, մեգանպատակները պետք չէ շփոթել այսպես ասած պլանային տնտեսության ավանդույթների հետ: Սակայն, այդուհանդերձ, հասարակությունը պետք է տեսնի ճանապարհի սկիզբը, դրա շարունակությունն ավելի համառ և հավատով կառուցելու համար:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը ստանձնել է պատասխանատվությունը, հրապարակավ, համահայկական մասշտաբով, Արցախի մայրաքաղաքում: Հանրությունն այս դեպքում հաշվիչը միացնելու փոխարեն, պետք է միանա գործընթացին՝ եթե առարկություն չունի նպատակների վերաբերյալ:

Միանա, այդպիսով ամենօրյա պատասխանատվության տակ դնելով վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ հնարավորությունների միջավայրի առումով: Միացում կարգախոսը, որ 88-ի շարժումից Ստեփանակերտի նույն հրապարակ էր բերել վարչապետ Փաշինյանը, գործնականում պետք է դիտարկել հենց այդ, ոչ միայն վարչա-աշխարհագրական իմաստով: Միացում ջանքերի, փորձի, համառության, դրանով էլ ավելի մեծ պատասխանատվության տակ դնելով օրվա իշխանությանը, ով էլ այն լինի առաջիկա 30 տարիների ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում