Դերասան Մեթյու Փերին, որ հայտնի է «Ընկերներ» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ, Լոս Անջելեսում ռեկորդային գնով վաճառում է իր պենտհաուսը: Այդ մասին հայտնում են Mansion Global-ը:
Դերասանը 2017 թվականին քաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերներից մեկի վերևում գնել է ավելի քան 800 քմ մակերեսով այդ բնակարանը: Այն ժամանակ Փերին 20 միլիոն դոլար է վճարել անշարժ գույքի համար:
Այժմ նա որոշել է վաճառել չորս սենյականոց բնակարանը, որնի ունի կինոթատրոն և չորս ընդարձակ պատշգամբ: Պատճառն այն է, որ դերասանը գրեթե ամբողջ ժամանակ անցկացնում է Նյու Յորքում:
Փերին 35 միլիոն դոլար է խնդրում բնակարանի համար, ինչը ոչ միայն 15 միլիոնով ավելին է, քան գնման գինը, այլև ամենաթանկ առաջարկն է տեղական շուկայում:









































