Նիդերլանդների ֆուտբոլի էրեդիվիզի առաջին տուրի «Հերակլես» և «Հերենվեն» թիմերի միջև կայացած խաղի ժամանակ խաղադաշտում հավ է հայտնվել:
Միջադեպը տեղի է ունեցել խաղի սկզբում: Մրցավարը ստիպված է եղել մի քանի րոպեով դադարեցնել հանդիպումը, մինչև մարզադաշտի աշխատակիցները փորձել են բռնել թռչնին:
Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ «Հերակլեսի»:







































