Իշխանությունն բանակցություններին ներկայանում է կոալիցիոն կուսակցություններից երկուական ներկայացուցիչներով:
Հանրապետական կուսակցությունից աշխատանքային խմբում կընդգրկվեն խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը աշխատանքային խմբում կընդգրկի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և Վարդան Բոստանջյանին։
«Օրինաց երկիր» կուսակցությունն այդ հարցին մտադիր է անդրադառնալ վաղը։ Նախնական տվյալներով, ընդդիմության հետ երկխոսող աշխատանքային խմբում կընդգրկվեն կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել էր, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից:
Հիշեցնենք նաև, որ ՀԱԿ-ը իր պատվիրակությունը ձեւավորել է դեռ անցած ամսվա սկզբին. Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան, կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյան, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյան եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյան։









































