Օհայո նահանգի Դեյթոնի ոստիկանությունը Twitter-ում հաղորդագրություն է տարածել հրաձգության մասին: Ըստ BNO News-ի ՝ հինգից տասը մարդ զոհվել է։
Լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը գիշերը ժամը մեկի մոտակայքում կրակ է բացել բարի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Ըստ ականատեսների՝ նա ինքնաձիգով է եղել:
Կասկածյալը, ենթադրաբար, նույնպես մահացած է: