Saturday, 04 07 2026
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի

Նիկոլ Փաշինյանի բացառիկ հայտարարությունը․ հակահարված դավադրությանը

Օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացումը: Այդ առիթով Ստեփանակերտում են հավաքվելու հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները:

«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ ու արդյունավետ օգտագործելու մասին: Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի: Բայց ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրումը և սրանից բխող հետևություններ անելը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրում է այդ օրը ներկա լինել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»:

«Առանձնահատուկ հրավիրում եմ Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել: Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,- ասել է նա:

Անկասկած, Նիկոլ Փաշինյանը բացառիկ կարևոր հայտարարություն է արել, ու կասկածից վեր է, որ նրա ելույթում առանցքային են լինելու թեմաները, որոնք «խնամքով» շահարկվում են նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից՝ գործող իշխանությանը վարկաբեկելու նպատակով։

Հատկապես վերջին շաբաթների ընթացքում ներքաղաքական համակարգը ձևավորում էին նախկին քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները՝ մանիպուլացնելով հասարակական կարծիքը, հրապարակ նետելով կեղծ հարցեր, որոնց նպատակը երկրում քաոսի, անկառավարելիության իմիտացիա ստեղծելն էր։

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում փորձելու է բանաձևում տալ ազգային միասնության գաղափարին՝ լուսնացքում թողնելով բոլոր այն ուժերին, որոնք պսևդոպահպանողականության քողի տակ իրականում ձգտում են հին համակարգի ռեստավրացիային, ռուսական վասալության ռեժիմի պահպանմանը։

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանում պարտված քերաօլիգարխաիան, Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, փորձում է ռևանշի հասնել Արցախի ընտրություններում՝ գործի դնելով ամենատարբեր մանիպուլյացիոն հնարքներ, որոնց շարքում ամենապոպուլյարն այն վտանգավոր ու մտացածին թեզն է, թե, իբր, Փաշինյանը մտադիր է տարածքներ հանձնել։ Մյուս կողմից՝ Արցախն այսօր կանգնած է լուրջ ներքաղաքական ճգնաժամի շեմին, որովհետև նախկին համակարգի ակտիվությունը ծնել է հեղափոխությունը Ղարաբաղ «արտահանելու» վտանգավոր թեզը, ինչը կարող է ցնցումների ենթարկել հայկական երկրորդ պետությունը՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, ընտրել է Արցախի հասարակության միջոցով ճգնաժամը հաղթահարելու մարտավարությունը, ինչը, թերևս, ամենաարդյունավետն է ստեղծված իրավիճակում։ Միայն Արցախի հասարակության սուբյեկտության մեծացումը թույլ կտա կանխել մի կողմից՝ ռևանշիստական նկրտումները, մյուս կողմից՝ հեղափոխական արկածախնդրությունը։ Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Փաշինյանի ելույթով Արցախում սկսվելու է դեմոկրատացման գործընթաց՝ լուսնացքում թողնելով հին համակարգի կողմնակիցներին ու տարբեր տեսակի մարգինալներին, որոնց արկածախնդրությունը, ի վերջո, հանգեցնելու է Ղարաբաղի «ռուսաֆիկացմանը»

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը ազգային միասնության հարթակ դարձնելով՝ Փաշինյանն, ըստ էության, բանաձևում է, թե ինչի շուրջ է կայանալու համազգային կոսնսոլիդաիան։

Օգոստոսի 5-ը շրջադարձային օր է, որովհետև Հայաստանի հասարակության կողմից ընտրված վարչապետն Արցախի ժողովրդին կոնսոլիդացնելու է վերջին ամիսներին խմորվող դավադրության դեմ, որն անշուշտ ունի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շահառուներ։ Արցախի բազմամարդ հանրահավաքը փաստելու է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չունեն Արցախի անունից խոսելու մանդատ, ու նրանց թիմակիցների «հայրենասիրական» հռետորաբանությունն ընդամենը փոքրաթիվ խմբակի ռևանշիստական տրամադրությունների քողածածկույթ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում