Facebook ընկերությունը համանուն սոցցանցում և Istagram-ում 476 օգտահաշիվ է արգելափակել։ Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում բացված այդ հաշիվները ոչ հավաստի տեղեկություններ են տարածել Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կատարի, Թուրքիայի և շատ այլ երկրների մասին։
Հստակեցվում է, որ արգելափակվել է 259 օգտահաշիվ, 102 էջ, 5 խումբ և Instagram-յան 17 օգտահաշիվ։
Նշվում է, որ այդ էջերը կեղծ տեղեկություններ են տարածել ահաբեկչությանը Կատարի և Թուրքիայի մասնակցության, Եմենում Իրանի գործողությունների և Սաուդյան Արաբիայի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունների մասին։








































