Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդլայնել են գործողությունների ցանկը, որոնք թագավորությունում այսուհետ թույլ կտան կատարաել կանանց միայնակ։
Նշվում է, որ այժմ 21 տարին լրացած կանայք կարող են ինքնուրույն անձնագիր ստանալ՝ արտերկիր մեկնելու համար՝ առանց խնամակալ տղամարդու թույլտվության։
Բացի այդ, նրանց թույլատրել են անչափահասների խնամակալներ դառնալ, ինչպես նաև նորածիններին գրանցել պետական մարմիններում։