Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմում նկարահանվել են միանգամից երկու լեգենդար դերասաններ՝ Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը: Իսկ տղամարդու առաջին պլանի լավագույն դերի համար «Օսկարի» արձանիկը մեկն է և նրանցից ում այն կհասնի՝ դժվար է ասել:
Կինոարվեստների ամերիկյան ակաեմիայի ներկայացուցիչը Variety-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Լեոնարդո դի Կապրիոյի խաղացած դերը կնշվի գլխավոր, իսկ Բրեդ Փիթինը՝ երկրորդ պլանի:
«Սա Բրեդի բոլոր աշխատանքներից լավագույնն է, սակայն ֆիլմի ամբողջ ֆաբուլան կառուցվում է Ռիք Դալթոնի (դի Կապրիո) շուրջը»,-նշել է փորձագետը:
Ընդ որում, շատ կինոքննադատներ, ոչ առանց հիմքի, ենթադրում են, որ երկու դերասաններն էլ խաղում են կարևորությամբ մոտավորապես հավասար դերեր և «Օսկարի» հավակնելու շանսեր ունեն տղամարդու առաջին պլանի լավագույն դերի համար: Լեոնարդո դի Կապրիոն մարմնավորում է հոլիվուդյան «աստղին»՝ դերասան Ռիք Դալթոնին, իսկ Բրեդ Փիթը՝ նրա կրկնորդին՝ Քլիֆ Բութին: Գործողությունը ծավալվում է 1969 թվականին Լոս Անջելեսում այն իրադարձությունների ֆոնին, որոնք կապված են Չառլզ Մենսոնի հրոսակախմբի և ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության հետ: Բացի Լեոնարդո դի Կապրիոյից և Բրեդ Փիթից, ֆիլմում նկարահանվել են նաև այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Կուրտ Ռասելը, Թիմոթի Օլիֆանթը, Դաքոթա Ֆանինգը և Լյուք Փերին:









































