Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

Ինչու Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Ստամբուլյան կոնվենցիայի հարցով «Իմ քայլը» խմբակցության քննարկմանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի լրագրողներ, որպեսզի անհատական բոլորիդ զանգերին ու նամակներին չպատասխանեմ ու կրկնվեմ, որոշեցի այսպես փոխանցեմ ասելիքս.

այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ այսպես ասած՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի մասին:

Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ Կոնվենցիայի որոշ դրույթների հետ. Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար:

Իհարկե, փաստարկները բազմաթիվ են. միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի

12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։

«Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում» ասվածը հասկանալու համար պետք է նայել նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» ձեւակերպումը և կոնվենցիայի բացատրական զեկույցը, որը կրում է իմպերատիվ բնույթ, 53-րդ կետով սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

Ես կարծում եմ, որ ընտանիքի՝ կին եւ տղամարդ ավանդական մոդելը անփոխարինելի է, եւ չի կարող այդ կարծրատիպը կոտրվել երբեւէ: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես կանանց նկատմամբ եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը էլ ավելի բարելավել եւ ապահովել պատժի աներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ՝ իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք…

Բարի ու խաղաղ հանգիստ բոլորիս: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ազգային պետություն դառնալը, ինչպես, օրինակ, Եվրամիության անդամ Ֆրանսիան է:

Հ. Գ. Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում