Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Կալավանի հայրենադարձ հրաշքը

Սփյուռքի գործերի Հայաստանի վարչապետի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունից հետո կա անհատական մակարդակի հայրենադարձություն, սակայն զանգվածային հայրենադարձության, այսինքն՝ տասնյակ հազար քաղաքացիների ընդունել պետությունը պատրաստ չէ:

Անկասկած է, որ զանգվածային հայրենադարձությունը պահանջում է պետական մակարդակի համակարգում՝ սկսած զուտ ֆիզիկական ընդունելությունից մինչև բնակեցում, հաշվի առնելով այն, որ ինքնին զուտ ֆիզիկական վերադարձը Երևան չի կարող համարվել արդյունավետ հայրենադարձություն: Կարևորագույն հարցերից է նաև այն, որ հազարավոր կամ տասնյակ հազարավոր վերադարձողները չկենտրոնանան Երևանում՝ առանց այդ էլ գերկենտրոնացած մայրաքաղաքում, որը Հայաստանի անհամաչափ զարգացման ցցուն օրինակ է, ու թերևս նաև վտանգավոր օրինակ: Ըստ այդմ՝ հայրենադարձության խնդրի դիտարկումներում հույժ կարևոր հանգամանք է այն, թե որքանով է պետությունը կարողանալու ինքնին, ֆիզիկական ընդունելության ռեսուրսային պաշարներից բացի, հայրենադարձության ներուժ պարունակող հայկական համայնքներում արդյունավետ աշխատանք կատարել Երևանից դուրս Հայաստանը հայրենադարձների կամ պոտենցիալ հայրենադարձների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, նրանց մարզեր, ընդ որում՝ Երևանից կամ Արարատյան դաշտից հնարավորինս հեռու մարզեր, Գյումրի, Վանաձոր և ավելի փոքր քաղաքներ, ընդհուպ գյուղական շրջաններ ներգրավելու համար: Սա լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով այն, որ մարդիկ հայրենադարձվելու են զգալիորեն ավելի բարեկեցիկ միջավայրերից, քան, օրինակ, մեր մարզերն են, Երևանից հեռու քաղաքներն ու գյուղերը:

https://www.youtube.com/watch?v=W6zTxdPSqOk

Մյուս կողմից, օրինակ Կալավանի՝ այս օրերին վարչապետի շնորհիվ հնչեղ դարձած օրինակը կարող է լինել որոշակի մոդելային մշակումների հիմք, և այդ իմաստով միանգամայն ողջունելի է, որ Կալավանի նախաձեռնության հերոս Ռոբերտ Ղուկասյանին վարչապետն առաջարկել է լինել խորհրդական այլ գյուղերի վրա մոդելը տարածելու առաքելությամբ: Այդ առաքելությունը թերևս պետք է տարածել նաև հայրենադարձության մշակվող կենցեպտի վրա, հայկական գյուղերը նաև Սփյուռքի հայկական համայնքներում առավելագույնս գրավիչ դարձնելու համար, ու գրավիչ ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև ներդրումային և ընդհուպ աշխատանքային իմաստով: Ի դեպ, այդ տեսանկյունից, պետությունը կարող է նաև թեթևացնել իր բեռը, երբ հայրենադարձներն իրենք կարող են սկզբնական նախաձեռնություններով այստեղ ձևավորել իրենց մշտական վերադարձի բազան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում