Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար:

Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ չվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է:

Իրաքի Հանրապետության հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:

Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում