ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին Բրազիլիան հայտարարել Է Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս: Այդ մասին ասված Է Սպիտակ տան կողմից հրապարակված հուշագրում: «Սույնով ես Բրազիլիան հայտարարում եմ Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս»,- նշված Է փաստաթղթում:
Այդ կարգավիճակը դյուրացնում Է ամերիկյան սպառազինությունների ձեռքբերումը: Այս պահին 17 երկրներ Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներն են դաշինքի սահմաններից դուրս, այդ թվում՝ Ավստրալիան, Արգենտինան, Կորեայի Հանրապետությունը եւ Քուվեյթը: Մարտ ամսին Թրամփը չի բացառել, որ Բրազիլիան կարող Է միանալ ՆԱՏՕ-ին։