Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Պուտինյան ագրեսիան Ղրիմում Թուրքիայի համար ևս սպառնալիք է. թուրք փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Ստամբուլի Քադիր համալսարանի դասախոս, քաղաքագիտության ամբիոնի վարիչ, թուրք փորձագետ Միթաթ Չելիքպալան:

-Դեռ նախորդ տարի և՛ ռուսաստանցի, և՛ թուրք փորձագետները պնդում էին, որ ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են, բայց տարածաշրջանն Ուկրաինական իրադարձություններից հետո նոր փուլ է մտել: Այս փուլում ինչպիսի՞ն եք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, երբ տեսակետներ են հնչում, որ տարածաշրջանային լարվածության հաջորդ օջախը Թուրքիան է լինելու:

Վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիան ու Ռուսաստանն ունեցել են ընդհանուր շահեր, հիմնականում առևտրի ոլորտում,  նույնիսկ անվտանգության հարցերում Սևծովյան տարածաշրջանում, բայց ինչ վերաբերում է Ուկրաինային և Կովկասին վերաբեող հարցերին, Թուրքիան ու Ռուսաստանն ունեն բախվող հետաքրքրություններ, որոնք երբեք ջրի երես դուրս չեն եկել: Սակայն Ղրիմի անեքսիայից հետո Թուրքիան բաց կերպով հայտնեց իր դիրքորոշումը՝ գործելու է իր արևմտյան գործընկերների հետ՝ ՆԱՏՕ-ի հետ, նաև ԵՄ-ի, քանի որ Թուրքիան շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության: Կարծում եմ՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունները հիմնական անվտանգությանն առնչվող հարցերում և սառեցված հակամարտություններում առաջիկայում էլ ավելի մեծ թափով են բախվելու: Մինչ Ղրիմը այդ հակամարտությունները որևէ ազդեցություն չեն ունեցել ռուս-թուրքական հարաբերությունների վրա, բայց կարող են բացասաբար անդրադառնալ, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ագրեսիվ գործելով՝ անվտանգության սպառնալիք է առաջացնում:

Թուրքիան այս աշխարհաքաղաքական լարված պայմաններում, ՌԴ-Արևմուտք հակասությունների պայմաններում  խաղալու է արևմտյան դաշտում՝ փորձելով տարածաշրջանում կայունություն հաստատել: Պատժամիջոցների դեպքում ևս Թուրքիան կբռնի արևմտյան դիրքորոշում, որն էլ բացասական ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Պուտինն այնքան բիրտ է ու այնքան կապված իր դիրքերին, որ թվում է՝ ամերիկացիները բավական մարտական են տրամադրված ճնշումներ և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում: Եթե այդպես լինի, Պուտինը պետք է պատասխանի այդ գործողություններին, որը լարում է հակամարտությունը:

Թուրքիան հավատարիմ է մնում Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության գաղափարին: Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, չի կարող այլ կերպ գործել:

-Որո՞նք են լինելու Թուրքիայի գործողությունները Ղրիմի թաթարների հարցում:

– Ղրիմի թաթարների հարցն է կարևոր դառնում: Թուրքիան փորձում է պաշտպանել Ղրիմի թաթարների շահերը. սա ևս մեկ անհանգստություն է և, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ի և Թուրքիայի իշխանությունները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու այս հարցի մանրամասները:

-Ռուս-թուրքական ուղիղ հակամարտության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Ոչ, կարծում եմ՝ հիմա չկա նման հնարավորություն: Թուրքիան չմոռանանք, որ ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի խիստ հսկողության ներքո է: Ուկրաինական զարգացումները Թուրքիայում քիչ հավանական են:

-Պարոն Չելիքպալա, խոսենք հայ-թուրքական հարաբերություններից: Անցյալ տարի դեկտեմբեր ամսին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եղավ Հայաստանում, մասնակցեց ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին: Սա ընկալվեց ոչ սովորական ու արարողակարգային այց, ո՞րն էր այցի նպատակը՝ շոո՞ւ 2015-ին ընդառաջ, թե՞  իրական բանակցային գործընթաց սկսելուն ուղղված քայլ:

Ես չեմ կարծում, որ դա շոու էր: Դուք ճիշտ նշեցիք՝ նա մասնակցեց ՍԾՏՀ նիստին: Այդ այցի ուղերձն այն էր, որ թուրքական կողմը սպասում էր որևէ դրական քայլի ՀՀ-ի կողմից կամ ՀՀ-ի քայլին՝ ուղղված Ադրբեջանին, որը ինչ-որ իմաստով կբավարարեր Ադրբեջանին և հետագա բանակցությունների հնարավորությունը կմեծացներ: Բայց ստացվեց, որ Հայաստանի առաջնահերթություններն այլ են, Թուրքիան էլ Ադրբեջանի հետ այնպիսի հարաբերություններ ունի, որ չի կարող Ադրբեջանին շրջանցել: Սա համենայն դեպս քայլ չէր հայաստանյան հանրային կարծիքի համար: Հայ-թուրքական արձանագրություններից հետո թուրքական իշխանությունները ԼՂ-ն դարձրել են առաջնահերթություն, իսկ այդ հակամարտությունում ես առաջընթացի հնարավորություն չեմ տեսնում և՛ Ադրբեջանում , և՛ Հայաստանում:

Ես  շատ բան չեմ սպասում, միայն մարդկային շփումների ավելի ակտիվացում: Ես հասարակություններում տեսնում եմ առաջընթաց, կողմերն ավելի շատ են սկսել հետաքրքրվել միմյանցով և ավելի լավ ճանաչել, բայց քաղաքական իմաստով  չեմ տեսնում առաջընթաց:

Ղրիմը ավելի մեծ բացասական հող է նախապատրաստում, և բոլոր կողմերը լուռ են: Առնվազն երկու տարի պետք է սպասենք, քանի որ այս տարի և մյուս տարի ընտրական տարիներ են Թուրքիայի համար, և թուրքական իշխանությունները լուռ են լինելու, զբաղված են լինելու ընտրական գործընթացներով, նրանց ներկայումս չեն անհանգստացնում արտաքին  խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում