Ռուսաստանի 118 քաղաքացիներ չեն կարողացել մեծ Բրիտանիա ուղևորվել, քանի որ նրանց այցագրերը չեն ձևակերպվել սահմանված ժամկետում՝ հայտարարել են Զբոսաշրջային արդյունաբերության ռուսական միությունում:
«Բոլոր զբոսաշրջիկները, մեծամասնությունը՝ դպրոցականներ, պետք է Անգլիա թռչեին դեռևս անցած հանգստյան օրերին, սակայն տանն են մնացել բրիտանական այցագրի բացակայության պատճառով: Մենք ունենք 118 դեպքերի մասին հաստատում, սակայն, ըստ ամենայնի, թիվը շատ ավելին է»,- հայտնել են Զբոսաշրջային արդյունաբերության ռուսական միությունում:
Խոսքը այցագրերի տրամադրումից հրաժարվելու մասին չէ. ժամկետում ներկայացված փաստաթղթերը պատրաստ չեն եղել թռիչքի օրը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Գերատեսչությունում հույս են հայտնել, որ հարցը կլուծվի առաջիկա մի քանի օրերին:









































