Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Apple-ը պատրաստում է գերբարակ և թեթև MacBook Air նոթբուքերի շարքի նոր մոդել: Այն կունենա 12 դյույմանոց էկրան և միջանկյալ տեղ կզբաղեցնի MacBook Air-ի՝ 11 և 13 դյույմանոց մոդելների շարքում: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Նոր ուլտրաբուքում կբացակայի օդափոխիչը, հովացումը կլինի պասիվ՝ ռադիատորների համակարգի և ալյումինե կորպուսի միջոցով: Նոր մոդելում կբացակայի մեխանիկական ստեղնաշարը, որն առկա է ժամանակակից MacBook-երում:
MacBook-ի նոր մոդելի մասին տեղեկությունը հայտնվել է weiphone.com չինական ֆորումում: Գրառման հեղինակն անցյալում բազմաթիվ ճշգրիտ տեղեկություններ է տրամադրել Apple-ի չթողարկված սարքերի մասին:
Անանուն բլոգերը նշել է, որ հավաստի տեղեկություն ունի առ այն, որ iWatch «խելացի» ժամացույցները ներկայում դեռևս շարունակում են գտնվել նախատիպային փուլում և առաջիկայում չեն թողարկվի:









































