Արքայադուստր Հայա բինթ էլ Հուսեյնը, որը փախել է ամուսնուց՝ շեյխ Մոհամեդ էլ Մաքթումից, Լոնդոնի դատարանն խնդրել է պաշտպանել իր երեխային, փոխանցում է Reuters-ը։
Խնդրանքի մանրամասները չեն նշվում, սակայն հայտնի է, որ խոսքը արքայադստեր երեխաներից մեկին ստիպողաբար ամուսնացնելու մասին է։
Շեյխ Մոհամեդ էլ Մաքթումի կինը, որը վերջերս է փախել ամուսնուց, Լոնդոնում է և ապահարզանի է պատրաստվում։ Լսումները սկսվել են հուլիսի 30-ին։