Վենեսուելայում մարտի 24-ին կայացել է առաջին այլընտրանքային արժութային աճուրդը, որին մասնակցելու իրավունք են ունեցել ֆիզիկական անձինք՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Վենեսուելայի Կենտրոնական բանկը, աճուրդի արդյունքներով՝ 1 դոլարի միջին արժեքը կազմել է գրեթե 52 բոլիվար:
2003-ից Վենեսուելայում գործում է խիստ արժութային հսկողություն: Ամերիկյան դոլարի նկատմամբ պաշտոնական փոխարժեքը կազմում է 6.3 բոլիվար:
Յուրաքանչյուր մեծահասակ վենեսուելացի իրավունք ունի պետությունից ստանալ ոչ ավելի, քան տարեկան 3 հազար դոլար: Այդ գումարից 300 դոլարը նա իրավունք ունի ծախսելու արտասահմանից իրերի դուրսգրման վրա, ևս 500-ը կարող է ստանալ կանխիկ ու գնալ արտասահմանյան ուղևորության: Մնացած 2200-ը դրվում է նրա բանկային հաշվեհամարի վրա, եթե նա իշխանություններին ապացուցի, որ գնալու է արտասահման, ու ներկայացնի ավիատոմսը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ ու հարկերի վճարման մասին հայտարարագիր:
Այս բոլոր գումարները փոխվում են պաշտոնական կուրսով՝ 1 դոլարը ոչ թե 6, այլ 11 բոլիվարով:
Այս պայմաններում երկրում գործում է արժութային սև շուկա, սակայն օրենքը արգելում է տեղի մամուլին տեղեկություններ հրապարակել դրանցում գործող գների մասին:







































