ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ժամանել է Նիդերլանդներ, որտեղ կգնահատի, թե որքան հեռուն են պատրաստ գնալ եվրոպական դաշնակիցները՝ դադարեցնելու համար Մոսկվայի առաջխաղացումը Ուկրաինայի խորքերը՝ փոխանցում է The Guardian-ը:
Շրջագայության շրջանակներում Օբաման կայցելի նաև Բելգիա, Իտալիա և Սաուդյան Արաբիա:
Պարբերականի տվյալներով՝ Օբաման բանակցություններ կվարի 7 արդյունաբերական զարգացած երկրների ղեկավարների հետ և կփորձի նրանց համոզել Ռուսաստանի վրա ճնշումների անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Օբաման սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել ՌԴ տնտեսության առանցքային ոլորտների դեմ: Եվրոպական գործընկերները շատ ավելի սերտ տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ, ուստի կոշտ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նրանց տնտեսությունների համար՝ նշում է պարբերականը:









































