Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը երկուշաբթի Հաագայում հաստատել է, որ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսին:
«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպեցի Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողով-2014-ի շրջանակներում: Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի հունիսին»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում:








































