«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 30-ի հյուրը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ համացանցում ատելության խոսքի տարածմանը և նշեց, որ երևույթը նոր չէ՝ սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից և առավել տարածվել ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ.«Այսօր մոտ 4 միլիարդ մարդ իրավունք ունի սոցիալական ցանցերում գրառում կատարել։ Այդ 4 միլիարդի մեջ կան դժգոհ մարդիկ, գինովցած մարդիկ և այլն.. նախկինում այդ ամենը մնում էր խոհանոցներում, բայց հիմա բոլոը արտահայտվելու հնարավորություն ունեն, ուստի կատարյալ լուծում չկա»։
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ կան մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեղմացնել իրավիճակը և առաջինը կրթությունն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում











































