Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց տեղափոխվածն Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս․-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։
Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։









































