Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀԱՊԿ-ի ամորֆ կեցվածքը մեր երկրի դեմ կատարվող ոտնձգությունների նկատմամբ մեր արտաքին քաղաքականության ամոթն է

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հուլիսի 28-ին Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Դրա նախորդ օրը՝ հուլիսի 27-ին, Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի մարզում, ժամը 11:00-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Երկու օրում՝ մեկ զոհ և մեկ վիրավոր Հայաստանի սահմանին։

Մեկ զոհ և մեկ վիրավոր Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի թիրախավորման հետևանքով։ Եվ քար լռություն։ Քար լռություն Հայաստանի անվտանգության պաշտպանության պայմանագրային պարտավորություններ ունեցող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։

Վերջին երկու օրերին այս հարցը՝ Հայաստանի տարածքի թիրախավորման և ՀԱՊԿ-ի լռության խնդիրը, դարձել է հանրային քննարկումների ամենաարծարծվող հարցերից մեկը։ Եվ ամենահաճախ հնչող արդարացի հարցադրումն այն է, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՀԱՊԿ-ին՝ տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պահանջով։ Այս հարցադրումը առկախված է օդում, քանի որ դրան որևէ պաշտոնական պատասխան չի տրվում։ Իսկ այս դեպքում լռությունից ենթադրելի է, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ մեր երկրի տարածքի թիրախավորման առնչությամբ գոնե քաղաքական հայտարարության մակարդակի դիրքորոշում արտահայտելու պահանջով։

ՀԱՊԿ-ին չդիմելու Հայաստանի քայլը պետք է օրինաչափ համարել, քանի որ այն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի կողմից վարվող անատամ, անդեմ արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։

ՀԱՊԿ-ին դիմելը միանվագ քայլ չէ սոսկ, դրա համար Հայաստանն այդ կառույցի ու դրա անդամ պետությունների հետ պետք է համապատասխան աշխատանք վարի։

ՀԱՊԿ-ը բազմաշերտ շահեր ունեցող պետությունների, Ադրբեջանի հետ օրգանապես կապված երկրների խառնիճաղանջ միավորում է։ Եվ ուրեմն, Հայաստանը պետք է աշխատի դրա անդամ երկրների հետ առանձին-առանձին՝ մի կողմից, կազմակերպության հետ որպես ամբողջություն՝ մյուս կողմից։ Սակայն մենք Հայաստանի դիվանագիտության կողմից չենք տեսնում թե՛ մեկը և թե՛ մյուսը։

ՀԱՊԿ-ի ամորֆ կեցվածքը մեր երկրի դեմ կատարվող ոտնձգությունների պարագայում մեր արտաքին քաղաքականության ամոթն ու խայտառակությունն է։ Ինչպես որ մեր անվտանգության ապահովումը միայն Ռուսաստանին ու այդ կառույցին ապավինելու շարունակվող մոլորությունը։

Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարիների ընթացքում մենք որևէ առարկայական քայլ չենք կատարել աշխարհում նոր դաշնակիցներ գտնելու, մեր անվտանգային քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ չնայած բազմաթիվ երկրներից ու կենտրոններից մեզ արված կոնկրետ առաջարկներին։ Մեր արտաքին քաղաքականության ռուսականությունը թույլ չի տվել երկխոսության մեջ մտնել այլ պետությունների ու կառույցների հետ։ Մենք աշխարհին նայել և նայում ենք ռուսական պատուհանից, ինչի հետևանքն են նաև մեր տարածքին ուղղված կրակոցներն ու մեր զինծառայողի մահը։

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը մազաչափ իսկ չի փոխվել։ Հայաստանի նոր իշխանությունը ամբողջությամբ շարունակում է այն արատավոր արտաքին քաղաքականությունը, ինչի համար տարիներ շարունակ քննադատել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Սակայն եթե վերջին երկուսը Հայաստանի շահը ստորադասում էին Ռուսաստանի շահին սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, անհասկանալի է, թե ինչ դրդապատճառներով է առաջնորդվում հանրային աննախադեպ լեգիտիմություն ունեցող Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի ներքին, ժողովրդավարական վերափոխումներին, այլապես ժամանակի ընթացքում բոլոր ներքին գործընթացները ստորադասվելու են դեպի ավտորիտար Ռուսաստանն ուղղված արտաքին քաղաքականությանը։ Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունների որակն ու բովանդակությունը Ռուսաստանի հետ՝ դրա հիմքում դնելով առաջին հերթին ազգային արժանապատվությունը։

Հայաստանը պետք է առնվազն քննարկման առարկա դարձնի ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցը՝ եթե ոչ այդ կառույցից դուրս գալու, ապա դրանում մեր տեղն ու դերը, մեր նկատմամբ այդ կառույցի պարտավորությունների կատարման մեխանիզմները հստակեցնելու նպատակով։

Այս հարցերը լուծումներ ստանալուց առաջ նախ պետք է ներառվեն մեր հանրային-քաղաքական օրակարգում, պետք է քննարկվեն բոլոր շահագրգիռ ու շահառու կողմերի մասնակցությամբ՝ հիմք դառնալով արտաքին քաղաքականությունն իրականացնողների կողմից որոշումների կայացման համար։

Այդ նպատակով առաջարկում եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին, արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը նախաձեռնել քննարկումների շարք՝ Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունների ներկայիս վիճակի գնահատման, խնդիրների ու մարտահրավերների վերհանման ու նոր՝ հայեցակարգային լուծումներ գտնելու նպատակով։

Քննարկումների ձևաչափի շուրջ կարող են լինել տարբեր առաջարկներ, որոնք բոլորը քննարկելի են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում