Աբու Դաբիի Ritz-Carlton հյուրանոցը իր ճաշացանկում նոր առաջարկ ունի՝ կոկտել ուղտի կաթից: Համեղ և սննդարար կոկտելները պատրաստում է աշխարհում առաջին միքսոլոգ, ուղտի կաթի մասնագետ Մուհամեդ Դաուդը: Նրա ըմպելիքները հատկապես շատ են օգտագործվում Ռամադանի ժամանակ, երբ մուսուլմանները ուտելիք կարող են ընդունել միայն մայրամուտից հետո: Սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով և միկրոտարրերով հարուստ ուղտի կաթը հնարավորություն է տալիս Ritz-Carlton հյուրանոցում հյուրընկալած գործարարներին ամբողջ օրն աշխատել: Դաուդի կողմից մշակված բաղադրատոմսերով պատրաստված ուղտի կաթը եվրոպացիների համար սովորական համ ունի՝ բալի, ելակի, ընկույզի, սուրճի, գրում է kedem.ru-ն:









































