Vogue ամսագրի ապրիլյան համարի շապիկը խոստանում է դառնալ ամենասկանդալայինը ամսագրի պատմության մեջ, գրում է Viva.ua կայքը:
ԱՄՆ-ում չեն դադարում վեճերն այն մասին` արդյոք ճիշտ է վարվել Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վենտուրը` ամսագրի շապիկին դնելով Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի լուսանկարները: Ընթերցողների կարծիքով` նրանք ամսագրի շապիկի համար ընտրված լավագույն դեմքերը չեն:
Ընթերցողներից մեկը գրում է, որ ամսագրի շապիկին իսկական «տնային պոռնո» է ցուցադրված և հարց է, թե հաջորդը ով կհայտնվի այնտեղ:
Նշվում է նաև, որ Վիկտորյա Բեքհեմն ավելի հարմար էր ամսագրի շապիկին հայտնվելու համար, քան Քիմ Քարդաշյանը:









































