ԱՄՆ-ում դեռահասը քիչ մնաց վեյպից (էլեկտրոնային ծխախոտ) մահանար: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վերմոնտում: Տուժողի եղբայրը փողոցում էլեկտրոնային սարքի համար պարկուճ է գնել, գրում է թերթը: Վեյպի օգտագործման ժամանակ դեռահասի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Տղան հոսպիտալացվել է: Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են դրել, և հայտնել, որ վեյպը լուրջ վնաս է հասցրել թոքերին ու սրտին:
«Այս փողոցային վեյպերը շատ ու շատ վտանգավոր են: Եղբայրս քիչ մնաց՝ մահանար»,- ասել է դեռահասի եղբայրը:









































