ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակառակ արձագանքն է տվել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու որոշմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Պետության ղեկավարի խոսքով՝ նա չի մեղադրում Անկարային С-400-ներ ձեռք բերելու համար՝ չնայած այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքներին: «Դա բարդ իրավիճակ է: (…) Կան շատ հանգամանքներ և այլ խնդիրներ, որոնք ի հայտ են եկել (ԱՄՆ նախկին նախագահ Բարաք) Օբամայի վարչակազմի ժամանակ»,- ընդգծել է Թրամփը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը հեշտությամբ կարող է այլ երկրներին վաճառել F-35 կործանիչները, որոնք նախատեսված էին Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ ռուսական համակարգերի մատակարարումը Թուրքիա սկսվել է հուլիսին: