Կուբայում ԱՄՆ դեսպանատանը «ակուստիկ հարձակման» հետևանքով դիվանագետների մոտ հայտնաբերել են ուղեղի փոփոխություններ:
Դրա մասին են վկայում վերահսկողական խմբի 40 աշխատակիցների հետազոտության տվյալները: Մասնագետների տվյալների համաձայն՝ տուժածներից շատերը վերականգնողական փուլում են։
Բարձր հաճախականությամբ տարօրինակ ձայների մասին տեղեկատվությունը ստացվել է 2016թ․ Հավանայում։ Նրանք գլխացավ են ունեցել, գլխապտույտ և լսողության կոորդինացիայի խախտում։ 2017թ․ ԱՄՆ-ը հետ կանչեց Կուբայից դիվանագետների մեծ մասին։
Կուբայի կառավարությունը ժխտում է «ակուստիկ զենքի» օգտագործումը։