Մեծ Բրիտանիայի գրեթե կեսը (48%) չի ցանկանում գնալ Լուսին, եթե այդպիսի հնարավորություն ունենային: Հրաժարվելու ամենատարածված պատճառը հետաքրքրության բացակայությունն է: Նման եզրահանգումները կատարվել են YouGov-ի հարցումների հիման վրա:
Մեծ Բրիտանիայի բնակիչները, ովքեր չեն ծրագրում գնալ Լուսին, ասում են, որ ոչինչ չկա դիտելու (11%), այնտեղ հասնելը երկար ժամանակ է պահանջում (7%) կամ պարզապես վախենում են (5%): Նրանց 4%-ը համարում է, որ տիեզերական թռիչքի վրա ծախսված ռեսուրսների փոխարեն ավելի լավ կլիներ բարելավել հարազատ Երկրի կենսապայմանները:










































