Այլմոլորակային գիտակցության գոյության թեման շարունակում է հուզել ամերիկացիներին։ Հետաքրքրւթյունների վերջին բռնկումը առաջացրեց The New York Times-ի հրապարակումը, որտեղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգ օդաչուներ խոսում են Միացյալ Նահանգների արևելյան ափին գտնվող ուսումնական թռիչքների ընթացքում չբացահայտված թռչող օբյեկտների հետ հանդիպումների մասին:
Պաշտոնապես ռազմական ղեկավարությունը չի ճանաչում այլմոլորակայինների հետ շփումների փաստը, սակայն, ըստ լրագրողների, Պենտագոնը նախկինում ունեցել է Օդային սպառնալիքների ճանաչման ընդլայնման ծրագիր: Ավելի ուշ ծրագիրը փակվեց, սակայն շարունակում է գոյատևել «այլ ձևով»: Վերջերս հրապարակված «YouGov»-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների ավելի քան կեսը (54%) կարծում է, որ կառավարությունը թաքցնում է UFO-ների մասին տեղեկատվությունը հասարակությունից:










































