Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնում Հաագայում պատասխանել համաշխարհային առաջնորդների հարցերին՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու հետ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Բնականաբար, Սաակաշվիլին առավելագույնս կփորձի օգտագործել լոբբիստական ընկերություններին և Եվրոպայում ու Ամերիկայում ստեղծել այնպիսի զգացողություն, թե իբր իրեն հարցաքննության են կանչել քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Ղարիբաշվիլին և հավելել, որ ճիշտն իրենց կողմից է, և իրենք չեն վախենում ոչ մի հարցից:
Վարչապետի խոսքով՝ եթե հետաքննությունը երբևիցե հարցեր ունենա, ինքը պատրաստ է պատասխանել, քանի որ կարծում է՝ պարտականություններ ունի ժողովրդի և երկրի առաջ:












































