Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը գնում է դեպի առճակատում՝ նրա կաբինետում մեծամասնություն են կազմում Brexit-ի կոշտ գծի, Բրյուսելի հասցեին սպառնալիքների եւ ընդդիմության դեմ հարձակումների համակիրները: Spiegel-ը «Շիկահեր բուլդոզերը» հոդվածում հարցնում է, ինչ է պատրաստվում անել Միացյալ Թագավորության վարչապետը:
Ինչպես նշվում է, անցյալում ընդունված էր, որ երկիրը ղեկավարեն նաեւ քննադատողները, սակայն Ջոնսոնը կառավարությունում ազատվել է բոլոր հակառակորդներից՝ 11 մարդու ազատել է, 6-ը՝ հեռացել են ինքնակամ: Նրանց մեջ են պրոեվրոպական քաղաքական գործիչներ եւ նրանք, ովքեր պաշտպանում էին Ջոնսոնի հակառակորդ՝ Ջերեմի Հանտին, վարչապետի պաշտոնի համար պայքարում: Ինքը Հանտը հրաժարական է ներկայացրել, երբ նոր վարչապետը ցանկացավ, որ նա դառնա ռազմական վարչության պետ եւ ոչ թե ԱԳ նախարար:
Առաջին հայացքից Ջոնսոնի մտադրությունները պարզ են՝ նա պետք է ամեն գնով դուրս գա Եվրո միությունից մինչեւ հոկտեմբերի 31-ը: Նրա նպատակն է, որ ԵՄ-ն վերադառնա բանակցությունների սեղան եւ գնա զիջումների: Ընդ որում նա կարող է սպառնալ «կոշտ» Brexit-ով, բայց նա ռիսկի է գնում, քանի որ նրա սպառնալիքները կարող են բլեֆի տեղ ընդունել: Ներկայումս պարզ է, որ բրիտանացիներին մոտ ամիսներին քաոս է սպասվում:











































