Friday, 07 06 2024
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից

Չեմ հիշում, չգիտեմ, չեմ հետաքրքրվել․․․ Հիվանդանոցում ո՞ւմ մեղքով է մահացել 2.5-ամյա Լիան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով դատական քննությունը:

Արաբկիր բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը քսանութ տարեկան են, երկուսն էլ՝ չամուսնացած:

2012 թվականի դեկտեմբերի 31-ին երկուսուկես տարեկան Անի Միսակյանն ընդունվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Հերթապահ մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը, նրանից հերթապահություն ընդունած Զարինե Այվազյանը, ըստ մեղադրանքի, ոչ պատշաճ են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, թերի են ախտորոշել. երեխայի օրգանիզմի ինտոքսիկացիայի պայմաններում, ինչը բնորոշ է թոքաբորբին, թոքաբորբը չի ախտորոշվել, համապատասխան բուժում չի նշանակվել:

Մինչդեռ ճիշտ ախտորոշման ու բուժման դեպքում հնարավոր կլիներ փրկել երեխայի կյանքը: Մասնավորապես՝ երեխայի արյան հետազոտության արդյունքներին մանկաբույժներ Վարդանյանն ու Այվազյանը չեն հետևել, ուշադիր չեն եղել:

Երեխայի վիճակը արագորեն վատթարացել է: Միայն Այվազյանից հերթապահությունը հունվարի 2-ին ընդունած մանկաբույժն է ճիշտ ախտորոշում կատարել՝ նայելով արյան հետազոտության արդյունքներին:

Ըստ մեղադրանքի՝ մասնագիտական անփութության և պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում բժշկուհիներն անզգուշորեն առաջացրել են երեխայի մահը:

Հունվարի մեկին հերթապահությունն ընդունած Զարինե Այվազյանը Լիա Միսակյանի արյան ընդհանուր քննության արդյունքներին չի անդրադարձել, չնայած դրանք պատրաստ են եղել ու վկայել են լեյկոցիտների վտանգավոր քիչ քանակի մասին: Համապատասխան ախտորոշում և բուժում այդ օրը ևս չի կատարվել, ինչը ճակատագրական է եղել երեխայի համար:

Նախաքննական մարմինը այս պահին էլ նույն բժշկական կենտրոնում աշխատող մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Տուժած ընտանիքը չորս երեխա է ունեցել: Դեկտեմբերի 31-ին երեխային հիվանդանոց են տարել ծանր վիճակում, երեխայի կոկորդը շատ բորբոքված է եղել, այդ օրը երեխան վեց գդալ բրինձ է կերել: Հերթապահ բժշկուհին չի հետաքրքրվել երեխայի կոկորդի վիճակով, չի էլ մտել երեխայի մոտ: Հաջորդ օրը՝ հունվարի 1-ին, երեխայի կոկորդն ավելի սաստիկ է ցավել, ամբողջ օրը երեխան երեք գդալ բրինձ է կերել: Այդ օրվա հերթապահ բժշկին ևս չի անհանգստացրել երեխայի վիճակը: Միայն հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժն է հասկացել երեխայի ճիշտ ախտորոշումը, բայց այլևս երեխային փրկել հնարավոր չի եղել:

Այսօր հարցաքննվեցին վկաները:

Վկա Լ. Արզումանյանը կլինիկական լաբորատորիայի բժշկուհին է: Նա է հունվարի մեկին կատարել երեխայի արյան ընդհանուր հետազոտությունը: Անմիջապես տեսել է, որ շեղումներ կան, հայտնել է բաժանմունք, հետո շարունակել է հետազոտությունը:

Քանի որ նախորդ երկու օրը չէին աշխատել, տեսնելով, որ շտապ ցուցումով անալիզ չունեն, հերթով կատարել են անալիզները: Եթե շտապ դեպք լիներ, բժշկուհուն տնից կկանչեին: Նախորդ երկու օրերին լաբորատորիայում բժիշկ չի եղել, լաբորանտ է եղել:

Վկան ասաց, թե բուժող բժիշկն է որոշում՝ շտա՞պ դեպք է, թե՞ ոչ: Արյան նմուշը սառնարանում կարող է մնալ երկու օր, չի հիշում՝ երեխայի արյան նմուշը սառնարանի՞ց են տվել, թե՞ ոչ:

Տուժող երեխայի արյան անալիզը երրորդն են կատարել: Վկան ժամը տասին տեսել է, որ երեխայի արյան նմուշի մեջ շեղումներ կան: Տարբեր պատճառներով կարող են լեյկոցիտները քիչ լինել: Երեխայի մոտ լեյկոցիտները 4 հազարի փոխարեն 1500 են եղել:

Վկան զանգել է բոքսային բաժանմունք, որտեղ գտնվել է երեխան: Բժիշկների հեռախոսները չեն պատասխանել: Զանգել է բաժանմունքի բուժքրոջը և ասել, որ երեխայի արյան մեջ լեյկոցիտները շատ ցածր են: Դրանից հետո ոչ ոք չի զանգել վկային:

Երբ վկան զանգել է բաժանմունքի միջանցք՝ հերթապահ բուժքրոջը, հետաքրքրվել է երեխայի վիճակով, ցանկացել է իմանալ ախտորոշումը, բայց բժշկի հետ խոսել չի կարողացել: Այդպես էլ մինչև իր հերթապահության ավարտը բուժող բժիշկը չի արձագանքել:

Լեյկոցիտների պակասը կարող էր վիրուսի հետևանք լինել:

«Էսպիսի տվյալների հետ ամեն օր ենք շփվում, սա արտառոց դեպք չի եղել»,- ասաց բժշկուհի վկան:

Նա աշխատում է ութ տարի: Իրավական փաստաթուղթ չի տեսել անալիզների հանձնում-ընդունման վերաբերյալ, բայց ունեն ներքին պայմանավորվածություններ:

Բուժող բժիշկն է որոշում՝ որն է շտապ դեպք: Սովորական օրերին հեշտ է, իսկ հերթապահությունների ժամանակ դժվար է բժշկին տեսնելը, նա կարող է բաժանմունքում չլինել:

Անալիզի ուղեգրի վրա բուժող բժշկի կողմից գրվում է՝ շտապ ցուցումով: Երեխայի արյան անալիզի ուղեգրի վրա նշված չի եղել՝ շտապ:

Մեկուկես րոպեի ընթացքում արդեն լաբորատորիայի բժշկուհու համար պարզ էր, որ տվյալ արյան նմուշի մեջ շեղումներ կան. լեյկոցիտների մեկուկես հազարը մտահոգիչ քանակ էր:

«Փնտրել եմ բժշկուհուն, չեմ գտել: Տարբեր բաժանմունքներ եմ զանգել: Կարծեմ՝ Զարինեն էր հերթապահ բժիշկը: Ծանրաբեռնված օր չէր: Այդ անալիզը շտապ գրանցել և պատասխանն ուղարկել ենք բաժանմունք»:

Չնայած բոքսային բաժանմունքը շատ մոտ է լաբորատորիային՝ մոտ տասը մետր, բայց վկան միայն հեռախոսով է փնտրել բուժող բժշկին:

Վկան իր պարտականությունը կատարած է համարում:

Ըստ նրա՝ անալիզի պատասխանը ժամը տասնմեկից տասնմեկն անց երեսուն արդեն բաժանմունքում պիտի լիներ:

«Մեկ անալիզ չէ, որ ես անմիջապես վազեմ բաժանմունք, բաժանմունքից պիտի հետաքրքրվեին»,- ասաց բժշկուհին:

Ըստ նրա՝ հունվարի մեկին է ուղեգրվել տվյալ երեխայի արյան նմուշը:

«Հերթապահ լաբորանտին հանձնարարել էի ուղարկել բաժանմունք, պետք է որ հասած լիներ, լաբորանտն ասել է, որ ուղարկել է, պատասխանը բաժանմունք հասել է:

Եթե գիշերը վերցված լիներ երեխայի արյան նմուշը, անալիզատորի մեջ կլիներ, բայց այնտեղ չէր»:

Այնուհետև հարցաքննվեց Ֆ. Վարդանյանը՝ բժիշկ լաբորանտ: Հունվարի մեկի առավոտից հերթապահել է բժիշկ Արզումանյանի հետ:

Նա տեսել է, որ Լ. Արզումանյանը զանգահարել է բոքսային բաժանմունք, տեղեկացրել, որ երեխայի արյան անալիզը նորմալ չէ: Վկան կատարել է արյան կենսաքիմիական հետազոտություն, պատասխանն ուղարկել է բաժանմունք: «Անալիզի պատասխանը դրել եմ համապատասխան դարակի մեջ՝ բոքսային բաժանմունքի տեղում:

Ես պատասխանը չեմ տարել բաժանմունք, կան հատուկ դարակներ, պատասխանը դրել եմ այդ դարակի մեջ: Օրվա ընթացքում տեսել եմ, որ դարակում չէ…

Մինչև հաջորդ առավոտ այլևս ոչինչ չենք ստացել Լիա Միսակյանին վերաբերող: Մեզի նմուշ չի ներկայացվել անալիզի…»:

Վկան ասաց, թե տվյալ երեխայի մասին օրվա ընթացքում չի հետաքրքրվել, քանի որ նա բուժող բժիշկ է ունեցել: Հիվանդները շատ են եղել, վկան հերթականությամբ կատարել է իր աշխատանքը:

Վկան անչափ հուզվում էր, հուզմունքից ու վախից խառնվում իրար, իսկ երբ դատավարության կողմերը սկսեցին հարցեր տեղալ, նա բոլորովին խճճվեց:

Վերջում ասաց. «Քանի որ երեխայի արյան նմուշում եղած շեղումների մասին բոքսային բաժանմունք տեղեկացրել էինք, արյան անալիզները կատարել, այլևս չեմ հետաքրքրվել: Իմ ֆունկցիան ո՞րն էր…»:

Ամեն դեպքում, երեխայի արյան նմուշի մեջ լեյկոցիտների քանակը մտահոգիչ է եղել, անալիզները կատարվել ու պատասխանները պատրաստ են եղել հունվարի մեկին, առավոտյան ժամը տասնմեկից մինչև տասնմեկն անց երեսուն:

Թե ինչքան է մնացել հիվանդ երեխայի արյան անալիզի մտահոգիչ պատասխանը լաբորատորիայի մոտ գտնվող դարակում, այսօր հարցաքննվող վկաները չկարողացան պատասխանել: Երբ էլ որ վերցվել է այդ պատասխանը, երբ էլ որ տարվել է բոքսային բաժանմունք, դրա տվյալներով մտահոգվող կարծես թե չի եղել մինչև հունվարի երկուսը, երբ հերթապահությունը այլ բժիշկ է ընդունել:

Հունվարի մեկի ամբողջ օրը՝ կեսգիշերից սկսած, բաց է թողնվել, դա ճակատագրական է եղել երեխայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում