Thursday, 16 05 2024
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ

Քեսաբը հայաթափվեց ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի պատճառով. Դավիթ Շահնազարյան

Երկու տարուց ավելի է, ինչ Սիրիայի հայաշատ Քեսաբը դարձել էր սիրիացի զինյալ ընդդիմադիրների թիրախը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով Քեսաբի հայաթափման բուն պատճառը:

Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ 2012թ. Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում՝ Քեսաբի մոտակայքում նոր ռադիոտեղորոշիչ կայան էր կառուցել, որն, ի թիվս այլ խնդիրների, Բաշար Ալ-Ասադի ռեժիմին հնարավորություն էր տալիս նաև թուրք-սիրիական սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածաշրջանում հետևել սիրիացի ապստամբների ողջ տեղաշարժին, քանի որ հենց թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում էին մինչ այդ հավաքվում Սիրիական ազատ բանակի հազարավոր ընդդիմադիր զինյալներ:

«Կայանի առկայությունը շատ վտանգավոր էր դարձրել հայաբնակ Քեսաբը, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում հենց այդ հատվածում էին հավաքվում զինյալ ընդդիմադիրները»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ եթե այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարությունից բացատրություններ պահանջեն, ապա առաջին հերթին պետք է պահանջեն ներկայացնել, թե ինչու ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի առջև չբարձրացրեց այն հարցը, որ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն ուղղակի սպառնալիք է հայաշատ գյուղի համար, քանի որ Քեսաբը ռադիոտեղորոշիչ կայանի հետ միասին դառնալու է սիրիացի ընդդիմադիր զինյալների գլխավոր թիրախը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հայաշատ Քեսաբը հայաթափվել է, զինյալ ընդդիմադիրներն արդեն գրավել են գյուղաքաղաքը և տարածվում են շրջակա այլ հայաբնակ գյուղերի ուղղությամբ: Քեսաբի ողջ հայությունը ստիպված է եղել լքել իր հայրենի բնակավայրը և ապաստանել ծովափնյա Լաթաքիա քաղաքում, շատերն իջևանել են իրենց ազգականների կամ բարեկամների տներում, իսկ որոշ մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջաբակում:

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ ֆրանսիական Le Figaro պարբերականը գրել էր, որ Ռուսաստանի համար ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն իր գործընկերոջ տարածքում հնարավորություն էր տալիս նաև հետևել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայում տեղակայված օբյեկտներին, առաջին հերթին՝ Ադանայի ամերիկյան բազային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում