Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

12 տարի, 100 հազար դրամ․ «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումը՝ հայհոյանքների ու անեծքների ներքո (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «արտակարգ իրավիճակում»՝ ամբաստանյալների ու նրանց հարազատների անեծքների, հայհոյանքների ուղեկցությամբ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց արդեն մեկուկես տարի շարունակվող՝ «Հարսնաքարի» գործով դատավճիռը:

Դահլիճում աղմուկը սկսեց սաստկանալ, երբ դատավորը անցավ պատժաչափերի հրապարակմանը:

Հայհոյանքներն ու անեծքները այնքան ուժգնացան, որ դատավճռի վերջին մասը՝ քաղհայցի վերաբերյալ, արդեն հնարավոր չէր լսել: Դա արդեն որևէ մեկին չէր էլ հետաքրքրում, չնայած դատավորը կարողացավ գոռգոռոցի պայմաններում կանգնած մնալ ու ավարտել դատավճռի հրապարակումը:

Դատավորի և անգամ լրագրողների կողմը նետվեցին ինչ-որ առարկա, ապա պայուսակ: Դահլիճում լեփ-լեցուն ուղեկցողներն ու կարգադրիչներն անկարող էին զսպել ամբաստանյալների հարազատների մոլեգնությունը:

Մի կերպ դահլիճն ազատվեց, մարդկային զանգվածը դուրս բերվեց դատարանի շենքից:

Ըստ երևույթին նախապես դատարան հրավիրված շտապօգնության բրիգադը բժշկական օգնություն ցույց տվեց առավել վատ վիճակում գտնվող կին հարազատներին:

Գարիկ Մարգարյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Դավիթ Ադամյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Արթուր Բաբլոյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Արման Բաղդասարյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Արման Խաչատրյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Նորայր Հայրապետյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Դատարանը, փաստորեն, հաստատված գնահատեց նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և այն, որ հանցագործությունները կատարվել են միասնական դիտավորությամբ, ինչը ամեն կերպ ջանում էր փոխել պաշտպանական կողմը, հասնել այն բանին, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը դատապարտվի կոնկրետ արարքի համար:

Դրան էին միտված նաև դատական քննության ավարտին երեք ամբաստանյալների տված խոստովանական ցուցմունքները: Սակայն դրանք, փաստորեն, որևէ արժեք չունեցան:

Նախաքննական մարմինը բոլոր վեց ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ նրանք վեցն էլ, աշխատելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել համալիրի հաճախորդներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին՝ Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել էր նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Հիշեցնենք նաև, որ մեղադրողը բոլոր ամբաստանյալների համար միջնորդել էր 13 տարի ազատազրկում:

Դատավճռի հրապարակմանը ներկա չէր մեղադրանքի կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում