Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավի անձնակազմին ձերբակալելու հիմքեր չի հայտնաբերել, հաղորդում է երկրի անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը։
«Քննչական գործողությունների ժամանակ պարզվել է, որ նավում գտնվող լցանավի անձնակազմը չի խախտել Ուկրաինայի ծովային իրավունքի և օրենքի նորմերը, այդ պատճառով նրանց ձերբակալման համար հիմքեր չեն եղել»,-ասվում է հաղորդագրությունում։
Հուլիսի 25-ի ցերեկը Ուկրաինայի «Իսմայիլ» նավահանգստում կալանվել է Nika Spirit լցանավը։ Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչները բացատրել են, որ 2018-ի նոյեմբերին նավն օգտագործել են՝ Կերչ-Ենիկալյան ջրանցքն արգելափակելու և Ուկրաինայի ՌԾՈՒ 3 նավերը չթողնելու նպատակով։