Վաշինգտոնը հայտնել է պայմանը, որի պարագայում Անկարան կարող է խուսափել ռուսական S-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու հետևանքով պատժամիջոցներից, փոխանցում է Defense One-ը։
Սենատոր Լինդսի Գրեմն ասել է, որ ԱՄՆ-ն կհրաժարվի պատժամիջոցներից, եթե Թուրքիան չեղարկի ԶՀՀ-ների գործարկումը։
Գրեմը հավելել է, որ այդ պահանջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով թուրքական կողմին է փոխանցել։









































