«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մտաբերել է Ժոզե Մոուրինյոյի առաջին քայլերը մարզչի պաշտոնում:
«Ես հիանալի հիշողություններ ունեմ Մոուրինյոյի մասին: 1996 թվականին նա արդեն չէր ցանկանում գլխավոր մարզչի օգնական լինել: Ժոզեն ֆուտբոլիստների հետ ընդհանուր հայտարարի գալու յուրահատուկ տաղանդ ունի: Նա նաև մի քանի լեզուների է տիրապետում: Այն ժամանակ արդեն նա խոսում էր որպես մարզիչ, այլ ոչ թե որպես օգնական:
Մոուրինյոյի կարիերան չի զարմացնում ինձ: Ժոզեն սիրում է ֆուտբոլը: Նա շատ խելացի է և զարգացած: Հենց այդ հատկանիշներն են Մոուրինյոյին աշխարհի լավագույն մարզիչը դարձնում»,- Le Parisien-ը մեջբերում է Բլանի խոսքերը:








































