Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Թուրքիայի Հանրապետության նկատմամբ որոշակի հատուկ տնտեսական պատժամիջոցների վերացման մասին»: Այս մասին գրում է TASS-ը:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը մասնակիորեն կվերանայի քաղաքացիների փոխադարձ այցելությունների պայմանների վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագիրը:
Այժմ Թուրքիայի քաղաքացիները ինչպես ծառայողական, այնպես էլ հատուկ անձնագրերով կկարողանան այցելել Ռուսաստան՝ անկախ ուղևորության նպատակներից:
Որոշումն ուժի մեջ է մտնելու Թուրքիայի կողմից ռուսաստանցիների նկատմամբ նման միջոցառումների ընդունման պայմաններում: