Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում

Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է ուղարկել ՃՈ պետին

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 անձանց մահվան ելքով: Մարմնական վնասվածք է ստացել 108 անձ։

Խախտումները եղել են տարաբնույթ: Մասնավորապես՝ արձանագրվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 5 դեպք՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրված 3 դեպքի դիմաց: Դրանց հետևանքով 7 անձ ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, ինչը ավելի քան երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: Արագության գերազանցման 22 դեպք է արձանագրվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որի հետևանքով 2 դեպքով 2 անձ մահացել է, իսկ 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մարդկանց փոխադրման կանոնների խախտմամբ 1 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 1 անձ ստացել է մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ 2018թ. նույն ընթացքում նման դեպք չի արձանագրվել։

Ուսումնասիրությունները փաստել են նաև, որ Գյումրի քաղաքը սպասարկող երթուղու միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդները, հաճախակի խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության կանոնների» պահանջները, ստեղծում են վթարային իրադրություններ, վթարներ, ինչի հետևանքով լրջորեն վտանգվում է թե´ հետիոտների, և թե´այլ վարորդների ու ուղևորների անվտանգությունը:

Մարզի քաղաքների՝ հատկապես կենտրոնական փողոցներում արձանագրվում են առերևույթ կոպիտ իրավախախտումներ, երբ կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, շատ դեպքերում նշված հատվածներում իրար մեջ ստեղծելով մրցակցություն՝ փորձարկում են իրենց ավտոմեքենաների արագությունը։

ՃՏՊ-ներով դեպքերը պայմանավորված են նաև վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկվելու, ՃՈ վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, ինչպես նաև երեկոյան և գիշերային ժամերին թույլ հսկողություն իրականացնելու, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու, խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու հանգամանքներով:

Դեռևս այս տարվա մարտ ամսին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուշադրությունն է հրավիրել նշված հանգամանքների վրա: Առաջարկվել էր, ի թիվս նախականխմանն ուղղված այլ միջոցառումների, Գյումրի քաղաքում անցկացնել ստուգայց և իրականացնել մեկօրյա չնախատեսված ու անակնկալ ուժեղացված ծառայություն։ Չնայած անցել է տևական ժամանակ, սակայն մտահոգության տեղիք տվող խնդիրների լուծման ուղղությամբ բավարար գործուն ջանքեր չեն գործադրվել:

Նման դեպքերն արձանագրելու և կարգազանց վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու նկատառումներից ելնելով երբեմն անմիջական միջամտություն են ցուցաբերում Շիրակի մարզի դատախազության աշխատակիցները:

Հաշվի առնելով վերոնշյալը, մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը ՃՈ պետին միջնորդագիր է հասցեագրել՝ մարզի տարածքում ՃՈ գործուն և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, մարզի տարածքում ՃՈ ծառայությունն ուժեղացնելու, դրա որակն էապես բարելավելու, առկա իրավախախտումները բացառելու և կարգազանց վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։

Բացի այդ, մարզի դատախազի կողմից մարզի դատախազության դատախազների առջև խնդիր է դրվել, ելնելով այս ոլորտում գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտման արդյունքում առաջացած մահ կամ ծանր հետևանքներ, քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման, ինչպես նաև պատժի որոշման հարցում դրսևորել առավել խիստ մոտեցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում