Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը իր կառավարությունում նշանակել է առաջին 4 նախարարներին։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար է նշանակվել Դոմինիկ Ռաաբը, որը նախկինում պատասխանատու էր երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու համար։
Ներքին գործերի նախկին նախարար Սաջիդ Ջավիդը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
Բացի այդ, Բորիս Ջոնսոնը ՆԳ նախարարի պաշտոնում նշանակել է Փրիթի Փաթելին։
Պաշտպանության նախարարության նոր ղեկավար է դարձել Բեն Ուոլեսը։ Նախկինում նա զբաղեցնում էր անվտանգության հարցերով ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։