Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Վատիկանի սբ. Պետրոս հրապարակում իրականացրեց տոնական պատարագ, որի ընթացքում սրբերի դասին ավելացվեց Մերի ՄակԿիլոպը: Այս ավստրալուհին իր ամբողջ կյանքը նվիրել է աղքատ ընտանիքների երեխաների ուսուցմանը, հայտնի է նրանով, որ եկեղեցուց հեռացվել է այն պատճառով, որ բացահայտել է հոգեւորականության շրջանում տարածված վատ բարքերը: ՄաքԿիլոպի հետ մեկտեղ սրբացվել են հինգ հարգելի անձեր Կանադայից, Լեհաստանից եւ Իսպանիայից: Նաեւ ավելացնենք, որ կաթոլիկ ամենահայտնի միանձնուհի Մայր Թերեզան ցայսօր դասված չէ սրբերի շարքին, քանի որ նրա անվան հետ որեւէ սրբագործություն կապված չէ: