Հոլիվուդյան հայտնի դերասաններ Էշթոն Քատչերն ու Միլա Կունիսը շուտով ծնողներ կդառնան: Դերասանուհուն նկատել են ապագա մայրերի յոգայի դասերին հաճախելիս՝ լայն հագուստ հագած: Այս մասին տեղեկացնում է Eonline-ը:
Ավելի վաղ Eonlineը հայտնել էր, որ Կունիսն ու Քատչերը պատրաստվում են հարսանիքի: Պապարացիները Միլայի ձախ ձեռքի մատնեմատին նկատել էին ադամանդե մեծ մատանի:
Միլան ու Էշթոնը հանդիպում են արդեն 2 տարի:











































