Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ «հողերի գրավումը» և սահմանին ռուսական զորքերի կուտակումը 21-րդ դարում մեծապես սպառնում են եվրոպական կայունությանը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Իր հոդվածում Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վճռականապես պաշտպանի միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները:
«Եթե մենք չպաշտպանենք այդ սկզբունքներն Ուկրաինայում, ապա դրանք կլինեն սպառնալիք մեկ այլ վայրում ևս»,- պարբերականը մեջբերում է Հեյգի խոսքերը:






































